Սիրո դարը սկսվում է Պուշկինով

Միջոցառումների շարքն սկսվեց <<Սիրո դարը սկսվում է Պուշկինով>> խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթով, որտեղ Ա. Պուշկինին հանդիպած կանայք ներկայացրեցին նրա անձնական կյանքը, որը հանդիսացել էր սիրային քնարերգության ոգեշնչման հիմքը: Սովորողները ներկայացրեցին լեզվի և գրական ժառանգության իմացությունը՝ համեմելով այն ռոմանսներով և բեմական խաղով: Միջոցառմանը մասնակցում էին IX-ա,բ դասարանների սովորողները /ուսուցչուհի՝ Ս. Բաբայան/:

Ռուսաց լեզվի շաբաթ դպրոցում

Դպրոցի II-բ դասարանում /ուսուցչուհի Սյուզաննա Հակոբյան/ <<Ռուսաց լեզու>> առարկայի ամփոփիչ դաս էր, թեման ՝ <<Մենք արդեն կարող ենք կարդալ>>: Երեխաները ցուցադրեցին իրենց գիտելիքները գրագետ ռուսերենով, երգեցին , ասմունքեցին: Հրավիրված էին ամենասիրելի հեքիաթների հերոսները, որոնց հետ հարց ու պատասխանում երեխաները ցուցադրեցին իրենց բանավոր խոսքիմացությունը: Տառերը ներկայացված էին թխվածքաբլիթների տեսքով: